Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շաքարը Stevia բույսից նվաճում է աշխարհը

Շաքարը Stevia բույսից նվաճում է աշխարհը

Տարեցտարի աշխարհում ավելի շատ մարդիկ են հրաժարվում ավանդական շաքարից՝անցնելով վերջինիս փոխարինիչներին, որոնք առաջներում համարվում էին բացառապես դիաբետով և ճարպակալմամբ հիվանդների համար նախատեսված մթերք: Այսօր ամենաբնական և էժան քաղցր մթերքի  ստացման հիմք է ճանաչվել Stevia բույսը: 

 

Ըմպելիքների և սննդամթերքների աշխարհի խոշորագույն արտադրողներն իրենց արտադրանքն արդեն սկսել են քաղցրացնել Stevia-ի հանուկով, նրանց թվում՝ Coca-Cola-ն, Pepsi-Cola-ն և Kraft-ը: Եվ դա զարմանալի չէ. ստեվիայից ստացված հումքը մի քանի անգամ էժան է սովորական շաքարից, ընդ որում` նրանից քաղցր է 50-400 անգամ (կախված այն շրջանից, որտեղ նա աճում է): 

 

2011թ., այն բանից հետո, երբ ԵՄ հավանություն տվեց ստեվիոզիդին, շուկայում հայտնվեցին Coca-Cola-Nestea և  Sprite ընկերությունների` շաքարը ստեվիայով փոխարինած ըմպելիքները: Այժմ նման արտադրանք են բաց թողնում նաև շոկոլադ, հրուշակեղեն, բուսաթեյեր արտադրողները:

 

Մասնագետները հավաստում են, որ A, C, E, P վիտամիններ և այլ միկրոտարրեր պարունակող ստեվիայի տերևների մզվածքն արյան մեջ կարգավորում է խոլեսթերինի  և շաքարի մակարդակը, ակտիվացնում նյութափոխանակությունը, նպաստում լյարդի և լեղապարկի աշխատանքին, օրգանիզմից արտազատում վնասակար նյութերը:

Սկզբնաղբյուր. http://independent-news.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ